Կրծքագեղձի քաղցկեղը հիմնականում տարածված է կանանց մոտ, սակայն երբեմն այն չի շրջանցում նաեւ տղամարդկանց։ Հայտնի երգչուհի Բեյոնսեի հայրը՝ նրա նախկին պրոդյուսեր Մեթյու Նոուլզը հայտնել է իր հիվանդության մասին։
Թվիթերի իր էջում տղամարդը գրել է, որ տառապում է կրծքագեղձի քաղցկեղից։ Այլ մանրամասներ 67-ամյա Նոուլզը չի հայտնել։
Նշենք նաեւ, որ ըստ վիճակագրության՝ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը 100 անգամ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց մոտ։
Աղբյուր՝ Բուժինֆո











