Մերձմոսկվայում մոտ 5,5 կիլոգրամ կշռող նորածին է լույս աշխարհ եկել


Մերձմոսկվայում մոտ 5,5 կիլոգրամ կշռող նորածին է լույս աշխարհ եկել
Հոկտեմբեր 3 00:22 2019

Մերձմոսկովյան Բալաշիխայում իսկական հսկա է լույս աշխարհ եկել։ 31-ամյա կինը 5,4 կիլոգրամ կշռող եւ 58 սանտիմետր հասակով երեխա է լույս աշխարհ բերել։

Սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն է, առաջին երեխան լույս աշխարհ է եկել 4,2 կգ քաշով։

Նորածին հսկայի քաշից զարմացել են թե նրա մայրը, թե բժիշկները։ Երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, նա եւ մայրը իրենց լավ են զգում, դուրս են գրվել հիվանդանոցից։

Աղբյուր՝ Բուժինֆո