«Գրված է դեմքին»․ 5 նշան, որ D վիտամինի պակաս ունեք


«Գրված է դեմքին»․ 5 նշան, որ D վիտամինի պակաս ունեք
Սեպտեմբեր 25 20:08 2019

Աշնան գալու հետ վիտամինների քանակն օրգանիզմում սկսում է նվազել։ Ցուրտ եղանակին մարդ հատկապես վիտամին D-ի պակաս է ունենում։

Հաճախ կարող եք չզգալ, որ վիտամին D-ի պակաս ունեք, սակայն օրգանիզմը որոշակի ազդանշաններ է տալիս, որոնք հաճախ երեւում են մարդու դեմքից։

Հոգնած դեմք՝

D վիտամինի պակասի դեպքում դեմքի մաշկը կորցնում է առողջ տեսքը, դառնում է թոռոմած, հոգնած, ոչ թարմ։

Պզուկներ եւ կարմրություն՝

 

D վիտամինը պաշտպանում է մաշկը բորբոքումից։ Դա պակասի ժամանակ դեմքին բորբոքային պրոցեսներ կարող են առաջանալ։

Կնճիռներ՝

D վիտամինը կանխում է կնճիռների վաղ առաջացումը, իսկ ահա դրա պակասի դեպքում մաշկը ավելի արագ է կնճռոտվում։

Էկզեմա՝

 

Դեմքին էկզեմայի նշանները նույնպես կարող են վկայել D վիտամինի պակասի մասին։ Էկզեմայի հիմնական նշաններն են՝ կարմրությունը, չորությունն ու քորը։

Ձմռանը D վիտամինի աղբյուր կարող են լինել ձուն, շամպինիոն սունկը, կաթնաթթվային մթերքը, ձուկը։

Աղբյուր՝ Բուժինֆո