Էմիլի Ռատակովսկին ժանյակազարդ ներքնազգեստով լուսանկար Է զետեղել եւ ուրախացրել երկրպագուներին


Էմիլի Ռատակովսկին ժանյակազարդ ներքնազգեստով լուսանկար Է զետեղել եւ ուրախացրել երկրպագուներին
Սեպտեմբեր 24 14:53 2019

Ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին նոր բաց լուսանկար Է հրապարակել: Այն նրա Instagram-օգտահաշվում հայտնվել Է սեպտեմբերի 23-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում 28-ամյա մոդելը սեւ ժանյակազարդ ներքնազգեստով կեցվածք Է ընդունել մթերային խանութում խմիչքներով լի սառնարանի ֆոնին: «Չգիտես ինչու մինչ այժմ չեմ հրապարակել այդ կադրը մեր Inamorata Woman բրենդի Body շարքից: Իսկ դուք կցանկանա՞յիք ավելի շատ ժանյակազարդ կոմպլեկտներ տեսնել: Գրե՛ք, որ ձեզ դուր Է գալիս, եւ ես դա կթողարկեմ»,- դիմել Է Ռատակովսկին երկրպագուներին լուսանկարին կից գրության մեջ:

Երկրպագուները մոդելին բազմաթիվ հաճոյախոսություններ են արել իրենց մեկնաբանություններում: «Ինչպես միշտ ցնցող ես»,-գովաբանել Է նրանցից մեկը: «Իդեալական մարմին»,- շարունակել Է երկրորդը: