1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերի Լարսում. տուգանքները հասնում են 100.000 ռուբլու


1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերի Լարսում. տուգանքները հասնում են 100.000 ռուբլու
Սեպտեմբեր 23 13:42 2019

Արդեն մեկ շաբաթ է հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել  են ռուս– վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ NEWS.am–ին ահազանգած բեռնատարների վարորդները նշում են, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում  հայկական բեռնատարների համար՝  մինչ  100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։

NEWS.am–ի հետ զրույցում Վերին Լարսում մնացած բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը հայտնեց, որ բեռնատարները մաքսային զննման ենթարկելուց հետո ռուսական մաքսային ծառության աշխատակիցները հայտարարել են, թե իբր բեռնատարները գերբեռնված են և դրա համար պետք է տուգանք վճարեն։ Հայրապետյանի պնդմամբ՝  նախկինում երբևէ նման խնդրի չեն բախվել։



loading...