Երևանում և Մեղրիում հայտնաբերվել է գյուրզա և շահմար


Երևանում և Մեղրիում հայտնաբերվել է գյուրզա և շահմար
Սեպտեմբեր 23 10:08 2019

Սեպտեմբերի 22-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: