Ինչն է կնոջը սեքսուալ դարձնում


Ինչն է կնոջը սեքսուալ դարձնում
Սեպտեմբեր 22 01:00 2019

Սեքսուալության մասին պատկերացումները մարդկանց մոտ տարբեր են և հակասական: Կանանց մի մասն այն կապում է ճչացող հագուստի և մարմնի կառուցվածքի հետ: կանանց մեկ այլ խումբն էլ սեքուալությունը համարում են բացասական երևույթ` այն կապելով միայն մարմնականի հետ: Կնոջ սեքսուալությունն ունի մի քանի հստակ բաղադրիչ.

Նախ` պետք է սիրել սեփական մարմինը: Այն կինը, որ ճանաչում և սիրում է սեփական մարմինը, նկատելի է անգամ հեռվից: Սեքսուալ կինը միշտ խնամված է, կոկիկ է, կանացի է: Նա միշտ ժամանակ է գտնում իրեն խնամելու համար:

 

 

Կնոջ սեքսուալության հաջորդ բաղադրիչը հարգանքն է տղամարդու նկատմամբ, իրեն հարգող կինը չի փորձում մրցակցել տղամարդու հետ չի նվաստացնում տղամարդուն և չի փորձում նրանից ուժե լինել:

 

Սեքսուալության հաջորդ բաղադրիչը սեթևեթանք է: Ֆլիրտը ոչ թե խաղ է,ա յլ սեփական սեքսուալությունը ցուցադրելու միջոց:, դրանով կինը ցույց է տալիս տղամարդուն, որ իր կողքին գտնվելը հաճելի է:

 

Սեքսուալությունը, ի վերջո, էներգիա է: Դա սերն է կյանքի ու մարդկանց նկատմամբ, սեքսուալ է այն կինը, ով սիրում է կյանքը, ձգտում է դեպի նորը, հետաքրքիրը: