Ինչպե՞ս են նեղանում կենդանակերպի նշանները

Ինչպե՞ս են նեղանում կենդանակերպի նշանները
Սեպտեմբեր 22 00:18 2019

1. Խոյ

Խոյը կոնֆլիկտային իրավիճակներում համառ է ու ագրեսիվ: Նա սիրում է ապացուցել իր ճշմարտացիությունը, սակայն դիմացինի հանդեպ չի չարանա: Խոյը շատ բռնկուն է, սակայն վեճից հետո զղջում է իր արածի համար ու ճանապարհ է որոնում մեղքերը քավելու համար: Հնարավոր է՝ ինչ-որ բան նվիրի ձեզ կամ հյուր հրավիրի, կարծես ոչինչ չի պատահել, սակայն ներողություն խնդրել կամ հիշել նախկին վեճի մասին, նա չի անի: Նրանք հիշաչար չեն, այդ իսկ պատճառով չեն կարողանում ոխ պահել:

2. Ցուլ

Եթե դուք համարձակություն եք հավաքել ու որոշել եք ասել այն ամենը, ինչ մտածում եք նրա մասին, ապա փախուստի փորձ կատարելն արդեն անիմաստ է: Կատաղած Ցուլը ցանկացած կենդանուց սարսափելի է: Նա կավերի իր ճանապարհին հայտնված ամեն ինչ, սակայն նրան նման վիճակի մեջ գցելը հեշտ չէ, քանի որ համոզված է, որ բոլոր խնդիրները հարկավոր է լուծել հանգիստ եղանակով: Ցուլը քննադատություն տանել չի կարողանում: Նա սիրում է փոքր խնդիրներն իր մեջ պահել: Նա երկար է հիշում վիրավորանքը ու հաճախ է հարաբերությունները խզում իրեն վիրավորած մարդկանց հետ: Նա անպայման մի օր վրեժ կլուծի իրեն նեղացնողից վիրավորանքի համար:

3. Երկվորյակ

Պետք չէ վիրավորել Երկվորյակին, եթե չեք ցանկանում նրան մոտ ապագայում կորցնել ձեր տեսադաշտից: Փոքրիկ կոնֆլիկտի դեպքում նա որոնում է ուղի՝ հեռու մնալու հարաբերություններ պարզելուց ու վիրավորանքից: Նա կարող է ինչ-որ տեղ գնալ կամ մխրճվել աշխատանքի մեջ, միայն թե չհիշի ձեր հետ տարաձայնությունները: Իսկ եթե ձեզ, այնուամենայնիվ, հաջողվել է նրան վեճի մեջ ներքաշել, ապա պատրաստ եղեք լսել ձեր մասին այն, ինչի մասին չէիք էլ մտածում լսել: Այս նշանի մարդիկ պարզապես անպիտան մարդկանց հանում են իրենց կյանքից:

4. Խեցգետին

Խեցգետնի հետ շփվեք շատ զգույշ, ինչպես փոքրիկ երեխայի: Ցանկացած կոպիտ խոսք կամ անհաջող կատակ կարող է նրան խորապես վիրավորել: Անիմաստ է Խեցգետնին ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Նա չի հասկանում բանականության տրամաբանությունը, ավելի լավ է՝ հաշտվեք Խեցգետնի բնավորության հետ ու խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելուց: Նրանք խորապես զգայուն ու խոցելի են, այնպես որ Խեցգետնին վիրավորածները չեն կարողանա խուսափել նրա վրեժից:

5. Առյուծ

Վիրավորված Առյուծը սկսում է իրեն պաշտոնական ու սառը պահել: Եթե վիրավորեք նրան կամ խոցեք ինքնասիրությունը, ապա ապտակ կստանաք: Ընդ որում՝ նրանք չեն թաքցնում իրենց էմոցիաները՝ միանգամից սկանդալ են սարքում: Խոսքով վիրավորելը Առյուծի ֆիրմային նշանն է: Նա չի կարողանում թաքցնել վիրավորանքը՝ միանգամից բորբոքվում է ու կարող է նույնքան արագ հանգստանալ:

6. Կույս

Կույսը տառապում է ցածր ինքնագնահատականից: Հասարակ կատակը կարող է խոցել նրա ինքնասիրությունը: Ընդ որում՝ նա միանգամից չի պարզի հարաբերությունները: Կույսը սիրում է կարգուկանոն ամեն ինչում ու սիրում է սկսած գործը հասցնել ավարտին: Խոցված Կույսը ձեզ չի սպառնա կամ դավադրության պլաններ մշակի, սակայն ամեն մի հարմար պահ կօգտագործի ձեզնից վրեժ լուծելու համար:

7. Կշեռք

Կշեռքը շուտ վիրավորվող է, ինչպես երեխան: Վիճելիս իրեն արագ կորցնում է ու իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ խոսքեր չի գտնում: Եթե չեք ցանկանում չարախոսության արժանանալ նրա կողմից, ապա աշխատել կոնֆլիկտի չգնալ: Նրանք չեն կարողանում քեն պահել, պարզապես ներողություն խնդրեք կամ նվեր նվիրեք, ու նրանք կմոռանան իրենց վիրավորանքը:

8. Կարիճ

Կարիճի հետ մեկ հարկի տակ ապրելը հեշտ չէ, իսկ սեփական ճշմարտացիությունը ապացուցելը՝ անօգուտ գործ: Կարիճը երազում է կոնֆլիկտային իրավիճակներ ու անձամբ է ստեղծում ընտանեկան սկանդալներ: Ցանկացած կոնֆլիկտ նրա էներգիան ավելացնում է: Նա հաճույքով է վրեժ լուծում՝ ներդնելով ուժերը, մտավոր կարողությունները:

9. Աղեղնավոր

Աղեղնավորը չի սիրում վիճել ու ականջների կողքով է անցկացնում վիրավորական բառերը: Եթե չեք կարողացել վիրավորել նրան մինչև հոգու խորքը, ապա մեծ սկանդալից չեք խուսափի: Նա կարողանում է «լուն ուղտ դարձնել»: Վեճի ժամանակ պետք չէ հիշել նախկին վիրավորանքները, քանի որ անցյալի դեպքերը նրա համար ոչ մի նշանակություն չունեն: Վիրավորված Աղեղնավորը կտրուկ է ու կոպիտ, իսկ կռվից հետո դրա մասին զղջում է:

10. Այծեղջյուր

Այծեղջյուրը ազնվորեն է փորձում լուծել բոլոր խնդիրները: Ցանկացած վեճ ու տարաձայնություն նրան խոցում են, նա փորձում է գտնել հաշտվելու բոլոր հնարավոր տարբերակները: Նրան հնարավոր է միայն խորապես խոցել՝ վիրավորելով պրոֆեսիոնալ որակները: Եթե Այծեղջյուրը ձեզ չի սիրում, ապա հարկավոր է նրան շրջանցել կիլոմետրով:

11. Ջրհոս

Ջրհոսներն անկանխատեսելի են: Նրանք կարող են կատակել վեճի ժամանակ կամ համառորեն լռել՝ ոչ մի ուշադրություն չդարձնելով ձեր վիրավորանքների վրա: Նա չի փորձի իր ճշմարիտ լինելն ապացուցել: Նա կարող է վեճի ժամանակ շրխկացնել դուռն ու հեռանալ տանից,իսկ հետո երկար ժամանակ կարող է չնկատել ձեզ: Նա չի կարողանում վրեժխնդիր լինել:

12. Ձկներ

Ձկները նեղանում են շատ արագ, սակայն հնարավոր չէ նրան վիրավորել այնպես, որ նա ցանկանա ձեզնից վրեժ լուծել: Նա կարող է վրեժխնդիր լինել միայն խոսքով, այլ ոչ թե գործով: Եթե կողքին չկա մտերիմ մարդ, ում հետ կկարողանար կիսել իր վիշտը, նա ներփակվում է ու երկար մտածում իրեն խոցած բառերի մասին: Եթե Ձկներին ձեռք չտաք ու չքննադատեք, ապա նրանք անձամբ ձեզ չեն վիրավորի: 

loading...