Դավիթ Տոնոյանն ընդունել է Բելառուսի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւին


Դավիթ Տոնոյանն ընդունել է Բելառուսի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւին
Սեպտեմբեր 21 20:15 2019

Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-բելառուսական երկկողմ համագործակցության ընթացքի վերաբերյալ, մտքեր փոխանակել պաշտպանական բնագավառում փոխգործակցության ներկա իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: