«Ուրախությամբ սպասում եմ Ձեր առաջիկա պաշտոնական այցին Սերբիա»․ Ալեքսանդր Վուչիչը շնորհավորել է


«Ուրախությամբ սպասում եմ Ձեր առաջիկա պաշտոնական այցին Սերբիա»․ Ալեքսանդր Վուչիչը շնորհավորել է
Սեպտեմբեր 21 17:14 2019

Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սերբիայի և Հայաստանի ժողովուրդներն անցյալում շատ են տառապել և օգնել միմյանց։

Ես համոզված եմ, Ձերդ Գերազանցություն, որ համատեղ ջանքերով մեր երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա համապարփակ զարգացման մեր հանձնառությունը փոխադարձ է:

Ուրախությամբ սպասում եմ Ձեր առաջիկա պաշտոնական այցին Սերբիա և Ձեզ եմ հղում, Ձերդ Գերազանցություն, իմ բարեմաղթանքներն ու հարգանքներիս հավաստիքը»: