Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2101-ը. կա 3 վիրավոր


Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2101-ը. կա 3 վիրավոր
Սեպտեմբեր 21 13:08 2019

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չոբանքարա խճուղու թիվ 3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Վահե Թ-ի վարած Mercedes մակնիշի 35 XD 650 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Պետրոս Ջ-ի վարած ВАЗ 2101 մակնիշի 12 ՕՕ 910 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վահե Թ-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Տարոն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: