15 իմաստուն մտքեր շքեղ Մոնիկա Բելուչիից


15 իմաստուն մտքեր շքեղ Մոնիկա Բելուչիից
Սեպտեմբեր 21 00:50 2019

Մոնիկա Բելուչիի 15 իմաստուն մտքերը:


Կնոջ համար գեղեցկությունը խնդիր է դառնում երկու դեպքում՝ եթե այն բացակայում է, և եթե բացակայում է ամեն բան՝ բացի դրանից:

Ներդաշնակություն զգալն այն չէ, թե ինչ տեսք ունես արտաքնապես, այլ այն է, թե ինչպես ես քեզ զգում ներքուստ: Ես երջանիկ մարդ եմ, քանի որ իմ հանդեպ շատ սեր եմ զգացել, ես շատ մեծ ընտանիք ունեմ:

Յուրաքանչյուր կնոջ էլ դուր է գալիս սիրված լինել:

Իմ կյանքի իսկական հաճույքի պահերը նրանք են, երբ ես ճաշում եմ ընկերներիս հետ:

Գեղեցկության մասին չի կարելի խոսել, ասես այն ինչ-որ բեռ է: Դա անարդար է: Գեղեցկությունը մեծ պարգև է, որի համար կարելի է միայն շնորհակալ լինել: Բացի այդ՝ այն անցնում է, հարկավոր է սպասել: Ինչպես ասել է խելացի մեկը, դրա վրա ուշադրություն են դարձնում ընդամենը 3 րոպե, իսկ հետո հարկավոր է կարողանալ ձեզ վրա պահել իրենց հայացքները:

Հարկավոր չէ ատել այն մարդկանց, ովքեր ձեզ նախանձում են. նրանք ընդունում են, որ դուք նրանցից առավել եք:

Ի՞նչ եմ անելու, երբ ծերանամ, և արտացոլանքս այլևս ինձ ուրախություն չպարգևի: Ճիշտ այն, ինչ մայրս: Ես չեմ նայելու հայելու մեջ, ես նայելու եմ երեխաներիս:

Մեզ բոլորիս էլ հարկավոր են պատրանքներ, ահա թե ինչու ենք կինո դիտում:

Ես միշտ ասում եմ երիտասարդ աղջիկներին. «Սովորե՛ք սիրել ձեր մարմինը»: Չէ՞ որ իդեալ գոյություն չունի, և ավելի քան ակնհայտ է, որ բարեմասություններով կինը պակաս գեղեցիկ չէ, քան նիհարիկ աղջիկը: Պարզապես հարկավոր է սովորել ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Կանցիությունը ներդաշնակությունն է, բնական լինելը և զգացմունքայնությունը:

Ես երբեք նիհար չեմ լինի: Բնույթով ալարկոտ եմ: Սիրում եմ ուտել: Ես այսպիսին եմ իրական: Ես չեմ պատրաստվում դառնալ ոչ իրական:

Հարկավոր է ներողամիտ լինել: Ի վերջո, ո՞վ ենք մենք. խելագարներ, ովքեր փորձում են իրենց հավասարակշռությունը պահել մի գնդի վրա, որն ինքը պտտվում է ահռելի արագությամբ և ճանապարհորդում տիեզերքում: Ո՞վ կարող է այս պայմաններում կատարյալ լինել:

Վերջերս աղջիկս ինձ ասել է. «Մայրի՛կ, ես ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին դու ես: Ես չեմ ուզում աշխատել: Ես ուզում եմ լինել մայրիկ, և երբ մեծանամ, իմ աղջիկը կաշխատի»: Սա պարզապես հիանալի է, նա կարծում է՝ ես չեմ աշխատում:

Ժամանակն ամեն բան ոչնչացնում է: Ենթադրենք՝ դուք ունեք գեղեցիկ, կարմիր խնձոր: Կանցնի շատ կարճ ժամանակ, և այն կթոշնի, և դրա մեջ բազում որդեր կհայտնվեն: Նույնն էլ մարդկանց հետ է կատարվում:

Երբեք չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել:



loading...