Արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, Իվանկա Թրամփը և այլ աստղային հյուրեր ժամանել են Հռոմ՝ ներկա լինելու հայտնի դիզայների հարսանիքին (լուսանկարներ)


Արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, Իվանկա Թրամփը և այլ աստղային հյուրեր ժամանել են Հռոմ՝ ներկա լինելու հայտնի դիզայների հարսանիքին (լուսանկարներ)
Սեպտեմբեր 20 23:54 2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ժամանել են Հռոմ՝ մասնակցելու նորաձևության դիզայներ Միշա Նոնուի և գործարար Միքի Հեսի հարսանիքին:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հարսանյաց հանդեսը տեղի է ունենալու ուրբաթ երեկոյան: Աստղային հյուրերի թվում են նաև Մեծ Բրիտանիայի արքայադուստրեր Եվգենյան և Բեատրիսը, ԱՄՆ նախագահի դուստրն ու փեսան՝ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Կուշները, դերասան Օռլանդո Բլումը, երգչուհի Քեթի Փերին և հեռուստահաղորդավար Ջեյմս Կորդենը:

Հայտնի է, որ դիզայները արքայազն Հարրիի մտերիմ ընկերներից է, որն, ինչպես շատերը կարծում են, ժամանակին ծանոթացրել է նրան Մեգան Մարքլի հետ:






Tert.am