ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ
Սեպտեմբեր 20 23:20 2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ: Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Միացյալ Նահանգների անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ, որը հայ ժողովուրդը ձեռք է բերել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:

 

 

Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը լուրջ քայլեր են կատարել ընդլայնելու քաղաքական մասնակցությունն ու զարգացնելու ժողովրդավարական կառավարումը: Հայաստանն այժմ եզակի հնարավորություն ունի պայքարելու կոռուպցիայի դեմ՝ պատշաճ ընթացակարգի համաձայն, ամրապնդելու օրենքի գերակայությունը՝ անկախ դատական համակարգի օգնությամբ և մեծ արտասահմանյան ներդրումներ գրավելու: Ակնկալում եմ շարունակել աշխատանքը Հայաստանի հետ՝ իրականացնելու այս նպատակները և ավելի լավ ապագա կառուցելու հայ ժողովրդի հաջորդ սերնդի համար:

 

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու գործին: Ողջունում ենք վերջերս բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածությունը՝ ուղղված հակամարտության բանակցային լուծում գտնելուն, ինչպես նաև խաղաղության նախապատրաստման և կառուցողական քննարկումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերը»: 



loading...