Վարուժան Կաջոյանը պարտվեց


Վարուժան Կաջոյանը պարտվեց
Սեպտեմբեր 20 17:20 2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել ազատ ոճի հայ ըմբիշները։

Հայաստանը ներկայացնող 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը 1/8 եզրափակչում 4։10 հաշվով պարտվեց ուկրաինացի ըմբիշին։ Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Կաջոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։