«Մրցավարները խանգարեցին մեզ»․ Էդուարդ Սահակյան


«Մրցավարները խանգարեցին մեզ»․ Էդուարդ Սահակյան
Սեպտեմբեր 20 17:30 2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ամփոփել է իր սաների մրցելույթները։

«Աշխարհի առաջնությունը բարդ էր, քանի որ այն վարկանշային էր օլիմպիական խաղերի համար: Բոլոր թիմերը լավ էին պատրաստվել և փորձում էին նվաճել հնարավորինս շատ վարկանիշներ: Տղաների ելույթներից և՛ գոհ ենք, և՛ դժգոհ: Գոհ ենք, որ ունեցանք 2 վարկանիշ, բայց մի քանի քաշային կարգերում կարող էինք ավելի լավ հանդես գալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Աշխարհի առաջնությունում թույլ մրցակիցներ չկային: Կարող ենք մեր դժգոհությունը հայտնել մրցավարության վերաբերյալ, քանի որ 63 կգ քաշային կարգում կարող էինք եզրափակչում տեսնել մեր ըմբիշին: 55 կգ և 67 կգ քաշային կարգերում ևս մրցավարները խանգարեցին մեզ: Մնացած գոտեմարտերում մրցավարությունը նորմալ էր»,- նշել է մարզիչը:



loading...