Ադրբեջանում «Երևան» անվամբ ֆուտբոլային ակումբ է հիմնվել


Ադրբեջանում «Երևան» անվամբ ֆուտբոլային ակումբ է հիմնվել
Սեպտեմբեր 20 17:40 2019

Ադրբեջանում նոր ֆուտբոլային ակումբ է հիմնվել՝ «Երևան» անվամբ (İrəvan), հայտնում է sportinfo.az կայքը: Այն ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջանի պատմական մայրաքաղաքի անվամբ:

Ֆուտբոլային թիմն արդեն դիմել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային (АФФА), որպեսզի հաջորդ մրցաշրջանին ռեգիոնալ առաջնությանը մասնակցելու իրավունք ստանա: Պարբերականի փոխանցմամբ՝ թիմը բանակցություններ է վարում Ապշերոնի Օլիմպիական համալիրի հետ՝ տնային խաղերն այնտեղ անցկացնելու համար: