Ուկրաինայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանը՝ Սամվել Դոնեցկին


Ուկրաինայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանը՝ Սամվել Դոնեցկին
Սեպտեմբեր 20 13:11 2019

Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին, որն առավել հայտնի է Սամվել Դոնեցկիյ անվանմամբ, գրում է tsn.ua-ն: Խմբավորման ղեկավարին փնտրում էր Ինտերպոլը` Հայաստանում կատարած սպանության համար:

1990-ական թվականներին Մարտիրոսյանը գլխավորել է Դոնեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում, հայտնում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը: 



loading...