Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Jetta-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Jetta-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր
Սեպտեմբեր 20 11:09 2019

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Jetta մակնիշի 81 TD 881 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 50 XX 220 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնոմ է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզայիյն քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհանիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Գարիկ Մանուկյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ 

loading...