Հերհեր գյուղի մոտակայքում մեքենան գլորվել է ձորակը


Հերհեր գյուղի մոտակայքում մեքենան գլորվել է ձորակը
Սեպտեմբեր 20 10:30 2019

Սեպտեմբերի 20-ին, ժամը 06:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Հայկ Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: