Փաշինյանը եւ Մարուքյանը պայմանավորվել են «պասերով» խաղալ. «Իրատես»


Փաշինյանը եւ Մարուքյանը պայմանավորվել են «պասերով» խաղալ. «Իրատես»
Սեպտեմբեր 20 09:00 2019

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Լուսավոր Հայաստանի» եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ պայմանավորվածություն կա «պասերով» խաղալու։ Էդմոնի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են` Արման Բաբաջանյանին «հրաժեշտ» տալու, մանդատը հետ վերցնելուց մինչեւ ուժային կառույցների ղեկավարների մասին օրինագիծ:

Ինքն ու իր «լումինատոր» (լուսավորիչ) կոչվող թիմը ձեւավորում են կեղծ` մի քանի գլխանի ընդդիմադիր հիդրա` հօգուտ եւ ի շահ Նիկոլ Փաշինյանի։