Ռոնալդուն հարցազրույցի ժամանակ սկսել է արտասվել. ֆուտբոլիստը ցանկանում է գտնել այն կնոջը, ով իրեն բուրգերներ է տվել, որպեսզի սովից չմահանա (Photo)


Ռոնալդուն հարցազրույցի ժամանակ սկսել է արտասվել. ֆուտբոլիստը ցանկանում է գտնել այն կնոջը, ով իրեն բուրգերներ է տվել, որպեսզի սովից չմահանա (Photo)
Սեպտեմբեր 20 00:57 2019

34-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն ITV-ին տված հարցազրույցի ժամանակ հուզվել է: Ֆուտբոլիստն անկեղծորեն խոսել է մի քանի թեմաներից, այդ թվում՝ իր համեստ մանկությունից:

 

Ռոնալդուն խոստովանել է, որ մանկության ընթացքում նույնիսկ մուրացկանություն է արել, երբ սոված էր, և կարծում էր, որ կգտնի մարդկանց, ովքեր իրեն կօգնեն: 

«Սոված էինք: McDonalds-ը մեզ շատ մոտ էր, դուռը թակում էին և խնդրում, որ մեզ բուրգերներ տան»:

Ֆուտբոլիստը հիշում է, որ Էդնա անունով աղջիկ կար, ով միշտ բուրգերներ էր տալիս իրեն: Դժբախտաբար, նա չի կարողացել գտնել աղջկան:

Այժմ McDonalds-ը փակ է, բայց Ռոնալդուն ցանկանում է գտնել Էդնային, որպեսզի շնորհակալություն հայտնի իրենց օգնելու համար:

«Պոտուգալիայում բոլորից հարցրել եմ նրա մասին, շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ գտնել այդ աղջկան: Շատ եմ ցանկանում նրան Թուրին կամ էլ Լիսաբոն հրավիրել, որպեսզի ինձ հետ ընթրի, և ես կարողանամ ինչ-որ կերպ փոխհատույց լինել»: 

Հարցազրույցից հետո բոլորն իրենց սոցիալական էջերում կիսվել են իրենց մտքերով և իրենց հիացմունքն են արտահայտել ֆուտբոլիստի նկատմամբ:



loading...