Երեւանում քաղաքացին հետապնդել ու վնասազերծել է իր տան գողերից մեկին

Երեւանում քաղաքացին հետապնդել ու վնասազերծել է իր տան գողերից մեկին
Սեպտեմբեր 20 00:03 2019

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 00։10-ի սահմաններում քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է, և հնարավոր է՝ բնակիչները հանցագործություն են կանխել՝ բռնելով գողություն անողին։

Եվս մեկ ահազանգն է ստացվել Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, որը հայտնել է, որ 2 անծանոթ անձինք իրենց բնակարանից գողություն են կատարել և երբ նկատել են իրեն, դիմել են փախուստի, սակայն իր ամուսինը հասցրել է նրանցից մեկին բռնել։

Ոստիկանները պարզել են, որ բնակչի կողմից բռնված անձը Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Արշակ Բ-ն է։

Ոստիկաններն ու քննիչները, զննելով շենքի հարակից տարածքը, հայտնաբերել են պայուսակ, որի մեջ տարբեր տեսակի համարեցված բանալիներ, ռետինե ձեռնոցներ և նշված բնակարանից գողացված ոսկյա զարդեր են հայտնաբերել։

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։ Արշակ Բ․-ն ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արշակ Բ-ի հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ գողին վնասազերծած բնակարանատերն աշխատում է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչությունում։

loading...