Արթուր Վանեցյանը պաշտոնակությունից հետո էլ զրահապատ ավտոմեքենայով է շրջում (լուսանկարներ)

Արթուր Վանեցյանը պաշտոնակությունից հետո էլ զրահապատ ավտոմեքենայով է շրջում (լուսանկարներ)
Սեպտեմբեր 19 22:53 2019

Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնանկությունից հետո էլ շարունակում է շրջել զրահապատ ավտոմեքենայով: ArmDay.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց ֆիքսել է Արթուր Վանեցյանին պատկանող Toyota Land Cruiser V8 մակնիշի ավտոմեքնենա: Արթուր Վանեցյանը նախորդ տարի չէր հերքել, որ այդ մեքենան զրահապատ է:

Ավելին՝ նա թերթերից մեկի հետ զրույցում նշել էր, որ այնքնա էլ հաճելի չէ զրահապատ մեքենայով շրջել: Toyota Land Cruiser V8 2018 թվականի արտադրանք է:

Toyota Land Cruiser V8 շուկայական արժեքը սկսվում է 85 հազար ԱՄՆ դոլարից, իսկ զրահապատինը՝ 120 հազար դոլարից:

Պաշտոնանկությունից հետո Արթուր Վանեցյանի ավտոմեքենայից հանվել են ծառայողկաան պետհամարանիշերը:

loading...