Թրամփն ինքնագիր Է թողել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատին


Թրամփն ինքնագիր Է թողել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատին
Սեպտեմբեր 19 15:22 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին ինքնագիր Է թողել ամերիկա-մեքսիկական սահմանին կառուցվող պարսպի վրա: Սպիտակ տան ղեկավարը ժամանել Է Սան Դիեգո սահմանամեձ քաղաք, որպեսզի արգելափակոցի կառուցման գործընթացի տեսչական ստուգում կատարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Donald J. Trump @realDonaldTrump
 
 

GREAT progress on the Border Wall!

 
Embedded video
 
24.5K people are talking about this

Պետության ղեկավարը եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները լրագրողների հարցերին պատասխանել են անմիջականորեն շինհրապարակում, ոտեղ տեղի են ունենում ինըմետրանոց պարսպի կառուցման աշխատանքները: Մամուլի ասուլիսից հետո շինարարներից մեկի խնդրանքով Թրամփը հատուկ մարկերով իր ինքնագիրն Է թողել հողի մեջ խփված ցցագերանին: Նախագահին ուղեկցող պաշտոնատար անձինք հետեւել են նրա օրինակին:

 

Նախագահը լրագրողներին պատմել Է, որ կառուցվող պարիսպը «համաշխարհային դասի» Է, դրա դրա մեջ օգտագործվում են ցեմենտ եւ ամրանաձողեր: «Այն թանկ Է նստում, բայց դա անհրաժեշտ Է»,- ընդգծել Է Թրամփը: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի կառավարության խնդրանքով 20 պրոֆեսիոնալ ժայռամագլցորդներ փորձել են բարձրանալ պարսպի մակետի վրա, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: