Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում


Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
Սեպտեմբեր 19 10:35 2019

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 5:3 հաշվով գերազանցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին:

 

Ավելի ուշ իր առաջին գոտեմարտը կանցկացնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Արսեն Հարությունյանը:

 

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: