Ինչից հետո է Վանեցյանը հրաժարական տվել. Փաշինյանը բացեց փակագծերը


Ինչից հետո է Վանեցյանը հրաժարական տվել. Փաշինյանը բացեց փակագծերը
Սեպտեմբեր 16 17:20 2019

Այս ընթացքում չի եղել մի դեպք, որ նա ասի, թե որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին:

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի մասին է նա ասում»,-ասաց Փաշինյանը` նշելով, թե առաջին անգամ է լսում նման բան:

Փաշինյանն ասաց, որ Վանեցյանի հրաժարականի պատճառն իրեն հայտնի է. «Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել նրա հետ, ինչի արդյունքում նա հրաժարականի դիմում է գրել: ԱԱԾ-ն այն ոլորտը չէ, որ ես պետք է հրապարակային քննարկեմ»:



loading...