Կենդանակերպի 3 նշաններ, որոնց չի կարելի հավատալ

Կենդանակերպի 3 նշաններ, որոնց չի կարելի հավատալ
Սեպտեմբեր 14 22:58 2019

Եթե մարդուն հարցնենք, թե ինչը նա չի ների իր սիրելիին, մեծամասնությունն առանց մտածելու կպատասխանի՝ իհարկե սուտը: Մինչդեռ համարյա բոլորն ունեն գաղտնիքներ, որոնց մասին կինը կամ ամուսինը տեղյակ չեն, քանի որ կողակիցը հմտորեն խաբում է:

Բայց մի բան է ստել հանուն փրկության, և բոլորովին այլ բան է ստելու բնածին ցանկությունը, առանց որի մարդը չի կարող ապրել: Այդպիսի «խաբեբաներին» կարելի է հեշտությամբ տարբերել՝ նայելով նրանց կենդանակերպի նշանին:

Կշեռք
Այս համաստեղության ներկայացուցիչները հայտնի բանսարկուներ էն, ովքեր իրենց բնությամբ երբեք մինչև վերջ ոչինչ չեն ասում՝ պատելով իրենց գաղտնիության շղարշով: Նրանք հակված են ապօրինի հարստացմանը, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ տարիքից նրանք սովորում են խաբեության, խորամանկության և հնարամտության հիմունքները: Ավելի հասուն դառնալով, այս անհատների մոտ կատարելագործվում է ստելու հմտությունը, դրա համար էլ, նրանց սիրելի մարդիկ ոչ մի հնարավորություն չեն ունենում բռնացնել Կշեռքներին ստի, անհավատարմության մեջ: Այս մարդիկ նույն կերպ են իրենց պահում աշխատանքի մեջ, քանի որ չունենալով ծանր ֆիզիկական աշխատանքի հակումներ, նրանք շահագործում են ուրիշներին՝ ստիպելով նրանց աշխատել իրենց փոխարեն, նորից խաբեության միջոցով: Շնորհիվ հենց այս հատկությունների, Կշեռքներից լավ խարդախներ, հայտնի փաստաբաններ և քաղաքական գործիչներ են ստացվում:

Երկվ որյակներ
Իրենց էությամբ Երկվորյակ նշանի ներկայացուցիչները երկերեսանի մարդիկ են, դա նշանակում է, որ ստի հանդեպ կիրքը նրանց արյան մեջ է: Դա պարզ է դառնում մանկությունից, բայց առավել արտահայտված է լինում, երբ երկվորյակները մեծանում են: Նրանք հեշտությամբ կարող են շահագործել շրջապատի մարդկանց՝ հանուն իրենց շահի, հեշտությամբ կառավարում են պետք եղած մարդու միտքը և ստիպում են նրան կասկածել նույնիսկ սեփական աչքերով տեածին: Ինչո՞ւմն է բանը: Բանը նրանում է, որ երկվորյակները կարողանում են զսպել իրենց զգացմունքները, իսկ դա նշանակում է, որ իրենց դեմքի արտահայտությունից և շարժուձևից հնարավոր չի լինում կռահել սուտը: Ավելին՝ այս նշանի ներկայացուցիչները զգուշավոր մարդիկ են, ովքեր ունենում են նախօրոք պատրաստած և տրամաբանական արդարացում, իսկ դա նշանակում է, որ նրանց չհավատալ չի կարելի: Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր երկվորյակ, բացի կնոջից, ունենում է սիրուհի կամ սիրեկան:

Ձկներ
Անսահման երևակայության տեր Ձկները ինտրիգներ հյուսելու իսկական վարպետներ են: Նրանց հեշտությամբ հաջողվում է ստեղծել իսկական պատրանք, որին հավատում են բոլորը: Պետք է ասել, որ նրանք շատ վտանգավոր անհատներ են: Հետաքրքիրն այն է, որ Ձկները հազվադեպ են ստում սեփական շահի համար: Հաճախ սուտն օգտագործում են սեքսուալ արկածները թաքցնելու համար: Դրա համար, չարժե զարմանալ, երբ ձեր սիրելին՝ ծնված այս համաստեղության տակ, հանկարծ կհյատնի ձեզ, որ ստիպված է գիշերել գրասենյակում զեկույցներ անելու համար: Իրականում նա կդավաճանի ձեզ, իսկ առավոտյան, հոգնած տեսքով տուն կվերադառնա: Ավելին՝ ի տարբերություն մյուս հայտնի «խաբեբաների», Ձկները իրենք էլ են սկսում հավատալ սեփական ստերին, դրա համար էլ երբեմն անկեղծորեն չեն կարողանում ասել որն է սուտը, որն է ճիշտը: Հենց այդ պատճառով էլ բռնացնել նրանց ստելիս՝ գրեթե անհնար է:

loading...