Ներակնային բարձր ճնշումը կամ օֆտալմոտոնուսը խոսում է տեսողության հետ առկա խնդիրների մասին։ Սա անհապաղ բուժում է պահանջում։ Այդ խնդրի առանձնահատուկ վտանգն այն է, որ այն վնասում է է աչքերը, սակայն երկար ժամանակ կարող է ոչ մի կերպ չարտահայտվել եւ անհանգստություն չպատճառել։
Աչքերի ճնշման բարձրանալուն մի շարք հանգամանքներ կարող են նպաստել, դրանք են՝
սրտանոթային խնդիրներ
անոթային-վեգետատիվ խնդիրներ
Շաքարային դիաբետ
Քիմիական նյութերով թունավորում
Երիկամների հիվանդություններ
գլաուկոմա
պլանշետներին, համակարգիչներին երկար նայել
Ներակնային բարձր ճնշման նշանները հետեւյալն են՝
ցավ հոնքերի վերեւում եւ քունքերում, տպավորություն, որ աչքերը վեր են բարձրանում
անընդհատ գլխացավեր, որոնք նույնիսկ ցավազրկող ընդունելուց հետո չեն անցնում
աչքերում անընդհատ պայթող երակներ
արթնանալուց հետո աչքերում խամրածություն, կարծես փառ լինի
աչքերն արագ են հոգնում
լուսավոր սենյակից մութ սենյակ անցնելիս տեսողության հստակությունը թուլանում է։
Այս նշաններն ունենալուն պես անհրաժեշտ է դիմել ակնաբույժի, տնային պայմաններում բուժում անել չի կարելի, բժիշկն է համապատասխան բուժում նշանակում։
Ներակնային բարձր ճնշման առաջացումը կանխելու համար կրճատեք աղի, արագ ածխաջրերի քանակը սննդում, նվազեցրեք սուրճի եւ թեյի օգտագործումը, ավելի շատ բանջարեղեն կերեք, կարմիր մրգեր, դառը շոկոլադ։
Խուսափեք ձիգ օձիք ունեցող հագուստից, մի կոճկեք հագուստի վերեւի կոճակը։ Նվազեցրեք աչքերի ծանրաբեռնվածությունը։ Խուսափեք էմոցիոնալ լարվածությունից, սթրեսից։
Աղբյուր՝ Բուժինֆո










