Ռուսական սերիալների հայտնի դերասանուհու մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել


Ռուսական սերիալների հայտնի դերասանուհու մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել
Սեպտեմբեր 13 21:20 2019

Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Զավորոտնյուկը ծանր վիճակում տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:

Ինչպես փոխանցում է kp.ru-ն, դերասանուհու մոտ վերջին փուլում գտնվող գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Հիվանդության մասին Զավորոտնյուկը և նրա ամուսին Պյոտր Չերնիշևն իմացել են մեկ տարի առաջ՝ իրենց դստեր լույս աշխարհ գալուց հետո: Դերասանուհին սկսել է բուժվել և մեկնել է Եվրոպա:

Նշվում է, որ դերասանուհու տնօրեն Մարինա Պոտապովան հրաժարվել է որևէ մանրամասնություն հաղորդել նրա առողջական վիճակի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ նա հիվանդանոցում է հայտնվել երկու շաբաթ առաջ. նրա մոտ ուղեղի այտուց է առկա, և նա կոմայի մեջ է գտնվում:

 

РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ բժիշկներն այժմ խորհրդակցություն են անցկացնում՝ որոշելու համար՝ կարելի է արդյոք վիրահատություն անել, թե ոչ:

Անցյալ տարի՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևի հետ 10 տարվա ամուսնությունից հետո, 47-ամյա Անաստասյան լույս աշխարհ է բերել իրենց դստերը՝ Միլային:

Աղբյուրը հիշեցնում է, որ գլխուղեղի քաղցեղ էր հայտնաբերվել նաև երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մոտ: