Շատերն արեւապաշտպան քսուք օգտագործում են միայն շոգ եղանակին, այն էլ՝ հիմնականում լողափնյա հանգստի ժամանակ։
Սակայն Դանիայից մասնագետները նշում են, որ նման մոտեցումը սխալ է, կարեւոր է արեւապաշտպան քսուքն օգտագործել ողջ տարվա ընթացքում։ Ահա, թե ինչու՝
Երիտասարդ դեմք՝
Արեւապաշտպան քսուքը կանխում է դեմքի մաշկի վաղ ծերացումը, կանխում է կնճիռների առաջացնումը։
Մաշկի քաղցկեղի հավանականության նվազում՝
Սա արեւապաշտպան քսուքի ամենանշանակալի առավելությունից է։ Ձմռանը արեւը եւս կարող է վնասել մաշկը՝ մաշկի քաղցկեղ հրահրելով։ Արեւապաշտպան քսուքի օգտագործումը նվազեցնում է այդ ռիսկը։
Պաշտպանություն արեւայրուքից՝
Շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց տարվա այլ եղանակների եւս հնարավոր է արեւայրուք ստանալ։ Հետեւաբար, արեւապաշտպան քսուք պետք է օգտագործել ոչ միայն լողափին։
Աղբյուր՝ Բուժինֆո










