Ինչու՞ է վտանգավոր շատ քնելը


Ինչու՞ է վտանգավոր շատ քնելը
Սեպտեմբեր 6 23:24 2019

Ընդունված է կարծել, որ քնի պակասը կարող է առողջական բազմաթիվ խնդիրներ առաջացնել, օրինակ՝ դեպրեսիա, իմունիտետի խանգարումներ։

Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քնի ավելցուկը ոչ պակաս կարող է վնասել օրգանիզմին։

Կոլորադոյի համալսարանի գիտնականները եզրահանգել են, որ 9 ժամից ավել օրական քնելը կարող է լուրջ վնաս հասցնել սրտին։ Երկար քնելը մեծացնում է ինֆարկտի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Նման եզրահանգման մասնագետները եկել են՝ ուսումնասիրելով 40-69 տարեկան 461 հոգու տվյալներ։ Նրանց հետեւել են 7 տարի։

Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր սիրում են քնել 9 ժամ եւ ավելի, 34 տոկոսով ավելի հաճախ են բախվում ինֆարկտի հետ, քան մյուսները։

Աղբյուր՝ Բուժինֆո