Հրազդանի քաղաքապետարանը փորձում է հերքել անհերքելին. միլիոնների գնումները՝ փաստաթղթերով


Հրազդանի քաղաքապետարանը փորձում է հերքել անհերքելին. միլիոնների գնումները՝ փաստաթղթերով
Սեպտեմբեր 4 12:00 2019

 

Սեպտեմբերի  2-ին անրադարձել էինք Հրազդանի քաղաապետարանի գնումների պլանին: «Հրազդանի քաղաքապետարանը միլիոնների բանան եւ հոթի միս է գնել» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էինք, թե այս տարավ գնումների պլանում ինչ ապրանքներ է ներառել քաղաքապետարանը:

 Մեր հրապարակմանը ֆեյսբուքյան հարթակում արձգանքել է Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը եւ նշել, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում:

 «Անկեղծ ասած անհասկանալի է հոդվածի հրապարակման նպատակը: Որպես փաստ նշեմ, որ Հրազդանի համայնքապետարանը գործում է բաց ու թափանցիկ, բացառապես օրենքի շրջանակներում, հետևաբար նոր բացահայտում չէ, որ գնումների համակարգը հասանելի է հանրությանը: Հոդվածը պարունակում է ապատեղեկատվություն, գները և թվերը չեն համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ հոդվածը միտում ունի բացասական կարծիք ձևավորել հանրության շրջանում: Շտապեմ հիասթափեցնել. Հրազդանի համայքապետարանի գնումների պլանում ներառված ապրանքատեսակները համապատասխանում են Սննդի անվտանգության տեսչության կողմից հաստատված, երեխաներին թուլյատրելի սննդակարգին: Գնումների պլանում առկա ապրանքատեսակները Հրազդանի թվով 12 մանկապարտեզների համար անհրաժեշտ քանակն է՝ ընդհանուր թվով 1660 երեխաների համար, որը հաշվված է համապատասխան նորմատիվներով:
Հ.Գ. Լրագրողական էթիիկայից դուրս է հոդվածի դիտելիությունն ամեն գնով ապահովելու համար տարածել բացահայտ սուտ տեղեկատվություն»,- գրել է նա։

 

Նախ անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանի խոսնակը սրտնեղել, երբ ընդամենը վերահարապարակում ենք Գնումների համակարգում առկա տեղեկությունը: Նա պնդել է, որ մենք ներկայացրել ենք սխալ թվեր, բայց եւ չի հաստակեցրել, թե ինչն է սխալ: Թեեւ հրապարակման մեջ ապատեղեկատվություն չկա, բայց ստորեւ կներկայացնենք գնումների պլանը, որպեսզ առկա կասկածները հօդս ցնդեն՝ թերհավատների մոտ: Մայիս Պողոսյանը շտապել է մեզ «հիասթափեցնել», որ այդ ապրանքերը Հրազդանի մանկապարտեզների համար է: Սակայն, մենք պետք է հիասթափեցնենք քաղաքապետարանի խոսնակին եւ խնդրենք, որ հրապարակումը ուշադիր կարդա՝ մեկնաբանություններ անելիս: Մենք մեր հրապարակման մեջ որեւէ պնդում չէիք արել, թե ինչի համար են այդ ապրանքերը ձեռք բերվում, ուստի անհսկանալի է, թե ինչով է նա մեզ «հիասթափեցնում» իր «պարզաբանմամբ»:

 

Եվ վերջում մամուլի քարտուղարը հետգրությամբ եւս մեկ անգամ պնդում է, որ հրապարակման մեջ առկա է բացահայտ սուտ: Վերջինիս եւս մեկ անգամ հորդորում ենք հրապարակման մեջ տեղ գտած ապատեղեկատվությունը մատնանշել, իսկ մինչ այդ մենք հրապարակում ենք գնումների պլանում նշված ապրանքերի արժեքները:

 

Հրապարակման մեջ նշել էինք, որ մեկ կիլոգրամը 500 դրամով Հրազդանի քաղաքապետարանը 2910 կգ բանան է գնել, որի համար ընդհանուր վճարվել է 1 մլն 500 դրամ: Կից ներկայացնում ենք գնումների պլանում առակ բանանի գնման տողերը:

 

Այնուհետ, Գնումների համակարգի համաձայն՝ նշել էինք, որ գնումների պլանում առկա է «Բիբարի»՝ 996 կգ, ընդհանուր գումարը կազմում է մոտ 200 հազար դրամ,  մեկ կգ-ն՝ 200 դրամ: Կից ներկայացնում ենք գնումների պլանում առակ «բիբարի» գնման տողերը:

 

Դեղձ 924 կգ, ընդհանուր գումարը կազմում է 230 հազար դրամ, մեկ կգ-ն՝ 250 դրամ:

 

Զեյթունի ձեթ 2 հազար 380 լիտր, ընդհանուր գումարը կազմում է 1 մլն 310  հազար դրամ, մեկ լիտրը՝ 550 դրամ:

 

Ընտանի թրչնի միս 6 հազար 782 կգ, ընդհանուր գումարը կազմում է 6 մլն 650  հազար դրամ, մեկ կգ-ի համար վճարվել է 1100 եւ 1500 դրամ:

 

Հորթի միս 7 հազար 420 կգ, ընդհանուր գումարը կազմում է 21 մլն դրամ, մեկ կգ-ի համար վճարվել է 2800 եւ  2850 դրամ:

 Ընդգծենք, որ սա քաղաքապետարանի կողմից ներկայացված գնումների հայտն է, առաջիկայում կներկայացնենք, թե ինչ գնով են հայտարարված ապրանքները ձեռք բերել: