ԱՄՆ-ում հայուհին քաղաքացիություն է ստացել երկունքի ցավերն սկսելուն պես


ԱՄՆ-ում հայուհին քաղաքացիություն է ստացել երկունքի ցավերն սկսելուն պես
Օգոստոս 23 21:38 2019

17 տարեկանում Հայաստանի ԱՄՆ տեղափոխված Կալիֆոռնիայի քաղաքացի, 31-ամյա Տաթևը ԱՄՆ քաղաքացիություն է ստացել է անսովոր կերպով:

Տաթևը սպասում էր իր երկրորդ երեխային և նրա ցավերը սկսվել են հենց Լոս Անջելեսի քաղաքացիների ընդունելության կենտրոնում, որտեղ այդ պահին քաղաքացիության երդում էին տալիս 3200 փախստականներ:

«Նա հրաժարվել է գնալ հիվանդանոց, քանի դեռ ԱՄՆ քաղաքացու երդումը չի տվել»,- հայտնում է Reuters-ը հղում անելով տարածքային դատավոր Կորմակ Քարնիին:

Երբ աղջիկը տուն է վերադարձել, ցավերը մեղմացել են: Աղջիկը խոստովանել է, որ որոշել է արագացնել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գործընթացը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների պատճառով, որ ԱՄՆ-ում երեխա ունենալու փաստը այլևս չի կարող հիմք հանդիսանալ քաղաքացիության տրամադրման համար: