Ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին


Ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին
Օգոստոս 23 11:45 2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի մրցաշարի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Ճանապարհային պարեկ» մրցույթին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական և անհատական պատրաստվածության բարձր մակարդակ` արժանանալով մի շարք պարգևների ու պատվոգրերի: