Ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթին աջակցող հայեր կային։ Այսօր ևս կան. Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին


Ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթին աջակցող հայեր կային։ Այսօր ևս կան. Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին
Օգոստոս 23 14:45 2019

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը իշխանամետ «Akşam»-ում հոդված է հրապարակել: Եսայանը, անդրարդառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի և նույն կուսակցության պատգամավոր Էբրու Գյունալի՝ Լատինական Ամերիկա կատարած այցին, գրել է․

«Երկու ԺԴԿ-ական պատգամավոր շրջագայության են դուրս եկել Հարավային Ամերիկայում։ Միջազգային ուժերից խնդրել են միջամտել Թուրքիայի գործերին։

Երկիր առ երկիր, խորհրդարան առ խորհրդարան շրջելու և միջազգային ուժերից Թուրքիայի գործերին միջամտել խնդրելու նրանց այս վարքագիծը ինձ ժամանակի մեքենայով տեղափոխեց նախորդ դարասկիզբ։ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և ԺԴԿ-ն դաշնակցականներից ու հնչակյաններից ավելին են, բայց պակաս չեն», — գրել է ԱԶԿ-ական պատգամավորը՝ նշված ուժերի գործունեությունը որակելով որպես «քաղաքական մուրացկանություն»։

 

ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի միկրոբլոգում բավական  խիստ գրառմամբ անդրադարձել է վերոհիշյալ հոդվածին:

«Լատինական Ամերիկայում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մենք միայն կոչ ենք արել աջակցել Թուրքիայի ժողովրդավարական ուժերին։ Սա ակնհայտ զրպարտություն է։ Եթե ասվածները չապացուցես, ուրեմն զրպարտիչ ես, Մարգար։

 

1915թ ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթ փաշային աջակցող հայեր էլ կային։ Ցավոք այսօր ևս կան»:

ermenihaber.am



loading...