Երևանի համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով


Երևանի  համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով
Օգոստոս 23 13:21 2019

 Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով: Ներկայումս հիմնարկն ունի 24 աղբատար մեքենա:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

 

Նախատեսվում է, որ Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա: