Բակո Սահակյանն ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին


Բակո Սահակյանն ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին
Օգոստոս 23 13:06 2019

 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

 

Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարեւոր համարելով նրա խորհուրդներն ու ներդրումը մեր հանրապետության մշակութային կյանքում: