Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ջերմուկ:
ՀՀ վարչապետը կարճ զրույց ունեցավ Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիների հետ, ովքեր դեմ են Ամուլսարի հանքավայրի շահագործմանը:
Ջերմուկի բնակիչներից մեկը վստահեցրեց, որ հավաքն ինքնաբուխ է, որևէ ուղղորդում չկա: Նիկոլ Փաշինյանը խոստացավ այցի վերջում կրկին հանդիպել նրանց:
Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիները որոշում կայացրին երթով շարժվել դեպի Ջերմուկի քաղաքապետարան: