Փրկարարները մարել են Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը


Փրկարարները մարել են Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը
Օգոստոս 23 10:08 2019

Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը օգոստոսի 23-ին, ժամը 08:56-ին  մարվել է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է 140 հա խոտածածկույթ: 

 

***

 

Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին վերսկսվել են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

 

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:

 

Վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 115 հա խոտածածկույթ և 25 հա անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր և թփուտներ):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին: Դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն:

 

***

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 10 հա, այնուհետև կրակը տարածվել է՝ հասնելով մինչև 100 հա՝ ներառելով նաև անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր և թփուտներ):

 

Օգոստոսի 21-ին, ժամը 14:26-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն, որին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար, ինչպե նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 5 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից:

 

Video Player