Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի․ «Հրապարակ»


Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի․ «Հրապարակ»
Օգոստոս 23 09:48 2019

«Հրապարակ»-ը գրում է․

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի 1-ին ազատվեց աշխատանքից։ Նրա եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոնֆլիկտն արդեն հանրային հնչեղություն էր ստացել, եւ վարչապետը որոշեց տեսչական մարմնի ղեկավարին ազատելով՝ լուծել խնդիրը։ Այժմ տեսչական մարմնի նոր ղեկավար է ընտրվելու։

Մենք տեղեկացանք, որ արդեն առողջապահական խորհրդի նիստ հրավիրելու մասին ծանուցումներ են ուղարկվել խորհրդի անդամներին՝ օգոստոսի 29-ին հրավիրվելիք նիստի մասին, որի ժամանակ էլ ընտրվելու է տեսչական մարմնի ղեկավար։ Արդեն կա 5 թեկնածու՝ Դավիթ Մելիք-Նուբարյան, Գեւորգ Մամիկոնյան, Արա Եղոյան, Հակոբ Ավագյան եւ Արա Մկրտչյան։

Արա Եղոյանի թեկնածությունը ներկայացրել է առողջապահության նախարարը․ նա կրթությամբ ճարտարագետ-տնտեսագետ է, աշխատել է սոցապհիմնադրամում, ապա՝ ՊԵԿ-ում, 18-ի օգոստոսից ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետն է։

Մրցակցությունը, ըստ ամենայնի, գնալու է Եղոյանի եւ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանի միջեւ, ով ինքնառաջադրվել է։ Նա 2018-ի մայիսին հեռացավ նախարարությունից, թեեւ Արսեն Թորոսյանը, հունիսի 4-ին անդրադառնալով նրա հեռանալուն, ասաց, որ Մելիք-Նուբարյանը գնացել է իր կամքով՝ հակառակ Թորոսյանի՝ մնալու եւ աշխատելու խնդրանքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում