Փաստաբան. «Հայրն անչափահաս դստերը սպառնացել է՝ կասեմ այնպիսի բաներ քեզ կսրսկեն, որ կմոռանաս թե ով ես»


Փաստաբան. «Հայրն անչափահաս դստերը սպառնացել է՝ կասեմ այնպիսի բաներ քեզ կսրսկեն, որ կմոռանաս թե ով ես»
Օգոստոս 22 22:39 2019

Կենտրոն վարչական շրջանի հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի աշխատակիցներն այսօր այցելել էին Սվետա Հակոբյանի բնակարան, որպեսզի նրա երկու անչափահաս թոռներին տեղափոխեն ՀՕՖ-ի կացարան, գրում է aravot.am-ը:

Փոքրիկները տագնապած սպասում էին, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասացին հենց երեխաները, մի քանի «ձյաձյա» հիմա-հիմա իրենց տանելու են մանկատուն: Մոր մահից հետո երեխաները բնակվում են մայրական կողմից տատիկի՝ Սվետա Հակոբյանի եւ մորեղբոր հետ նրանց բնակարանում: Թեեւ Կենտրոն վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանի, ոստիկանների ու հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի աշխատակիցների այցելության պահին երեխաներն առանձին սենյակում էին, սակայն նրանք լսում էին, թե կողքի սենյակում ինչ է կատարվում: Մարտիրոսյանը նախ ներկայացրեց՝ իրականացնում են Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկաներ՝ անչափահաս Տ.Ա.-ի եւ Ա.Ա.-ի նկատմամբ պաշտպանության միջոց ձեռնարկելու գործողությունը: Քննիչը որոշել է՝ անչափահաս երեխաների համար ընտրել բնակության այլ վայր՝ ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն:

Երեխաների մայրը՝ Մելինե Աղաջանյանը մահացել է 2017-ի օգոստոսին, իր մահճակալում: Հունիսի 11-ին Աղաջանյանի մահվան հանգամանքների եւ հարուցված գործին էին անդրադարձել Սվետա Հակոբյանի փաստաբանները, որոնք պնդում էին՝ քրեական գործի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք կոպիտ իրավական բացթողումներ:

Նախ՝ Մելինեի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` կնոջը պարբերաբար բռնության ենթարկելու, խոշտանգելու համար: Հետագայում մեղադրանք է առաջադրվել մահացած Մելինե Աղաջանյանի մորը՝ Սվետա Հակոբյանին եւ եղբորը`Արթուր Աղաջանյանին՝ Մելինե Աղաջանյանի նկատմամբ իբր բռնություն կիրառելու, ազատությունից ապօրինի զրկելու, անզգուշությամբ մահ պատճառելու համար: 

Աղբյուր՝ aravot.am

 



loading...