Ակտիվիստ Վարդգես Գասպարին գնացել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տուն: Պատճառն այն է, որ ակտիվիստը բազմաթիվ հարցերով դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, բայց պատասխաններ չի ստացել: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:
«Ես գնացել էի Լիլիթ Մակունցի տուն, որ հիշեցնեմ իրենք պարտավոր են մեր՝ ընտրողների առաջ եւ պարտավոր են պատշաճ ժամանակին պատասխանել մեր դիմումներին ու նամակներին: Նա տանը չէր, ինձ հրավիրել է հանդիպման: Հանդիպումը պետք է լինի վաղը: Ես այլ հարցերից զատ բարձրաձայնելու եմ՝ արդյո՞ք նա պետք է ներողություն խնդրի, որ քաղաքացիներին չեն թողել մտնել ԱԺ այգի, եթե չի խնդրում, ապա պարզաբանելու է, որն է պատճառը»,- ասաց ակտիվիստը:
Վարդգես Գասպարին հույս հայտնեց, որ Լիլիթ Մակունցը դեմ չի լինի, որ հանդիպումը նա հեռարձակի Ֆեյսբուքի իր էջի «լայվ» գործիքի միջոցով: