Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին «Nissan Tida»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել


Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին «Nissan Tida»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Հուլիս 24 10:16 2019

Հուլիսի 23-ին, ժամը 22:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: