Արտագաղթը եռապատկվել է. ՀՀ քանի բնակիչ է ներգաղթել Ռուսաստան. «Ժամանակ»


Արտագաղթը եռապատկվել է. ՀՀ քանի բնակիչ է ներգաղթել Ռուսաստան. «Ժամանակ»
Հուլիս 24 09:54 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում գործող Դեմոգրաֆիայի ինստիտուտը հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակում Ռուսաստանում դիտարկված ժողովրդագրական ցուցանիշները:

Ըստ ինստիտուտի հրապարակած տեղեկությունների՝ 2019թ. առաջին կիսամյակում Ուկրաինայից հետո Ռուսաստան ամենաշատը ներգաղթել են Հայաստանի բնակիչները՝ 12 հազար 800 մարդ: Համեմատության համար ասվում է, որ 2018թ. առաջին կիսամյակում այդ թիվը գրեթե երեք անգամ պակաս է եղել՝ 4,9 հազար:

Հետաքրքիր է, որ ուսումնասիրության հեղինակներից մեկը մեր հայրենակից, ինստիտուտի առաջատար մասնագետ Նիկիտա Մկրտչյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: