Ուսանողական ընկերներ. Ինչու Ռուստամ Բադասյանն ազատվեց փոխնախախարարից. «Հրապարակ»


Ուսանողական ընկերներ. Ինչու Ռուստամ Բադասյանն ազատվեց փոխնախախարարից. «Հրապարակ»
Հուլիս 24 09:10 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության՝ 28-ը հազիվ բոլորած նախարար Ռուստամ Բադասյանը նախարարի պաշտոնում աշխատանքը սկսեց փոխնախարար Տիգրան Խաչիկյանին ազատելուց, որը, ի դեպ, նախարարի ուսանողական ընկերներից է եւ ՔՊ-ի կադրային բանկից էր նշանակվել՝ 3 ամիս առաջ: Մենք փորձեցինք Տիգրան Խաչիկյանից մեկ անգամ էլ ճշտել՝ ինչո՞ւ իրեն ազատեցին աշխատանքից։ «Բադասյանն ասաց, որ ցանկանում է իր թիմով աշխատել»:

Միայն դա՞, այլ պատճառաբանություններ` աշխատանքի հետ կապված, չե՞ն եղել։ «Ոչ, որեւէ այլ` մասնագիտական, մարդկային չափորոշիչ չի վկայակոչվել։ Այդ 3 ամիսների ընթացքում ես ակտիվ աշխատում էի, գտնում, որ առաջնահերթ բարեփոխումներ պետք է տեղի ունենան քրեակատարողական հիմնարկներում, չհայտարարված այցերի պրակտիկան մտցրեցի, ինչը չափազանց արդյունավետ գործիք է` օպերատիվ վիճակին տեղում ծանոթանալու, արձանագրելու, լուծում տալու համար… հնարավոր է` իմ ակտիվությունն ընդունելի չէր իրենց համար,  ու եթե անկեղծ, ես եւս ընդունելի չէի համարում մեր համատեղ աշխատանքը՝ արժեհամակարգերի տարբերություն կար»։

Դուք ուսանողական ընկերնե՞ր եք եղել։ «Որպես այդպիսին` ոչ, մեկ տարվա տարբերությամբ ենք ուսանողներ եղել»: Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է Ստամբուլյան կոնվենցիային։ «Կոնվենցիան, գոնե այս պահին, իր առանձին դրույթներով ենթակա է լրացուցիչ մեկնաբանության»։ Հնարավո՞ր է աշխատանքից ազատման պատճառը դա էր։ «Պետք է իրենց հարցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում