Նախարարի «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը հեռացվել է արձանագրությունից. «Ժողովուրդ»


Նախարարի «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը հեռացվել է արձանագրությունից. «Ժողովուրդ»
Հուլիս 24 08:47 2019

«Ժողովուրդ»-ը գրում է․

Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն ի վերջո հրապարակվել է։ Եվ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի՝«պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված ար­տագրության մեջ նշված է, որ Թորոսյանը, դիմելով էդգար Խուրշուդյանին, ասել է, որ այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ, «անտեսի»։ Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում «պասլատ անեիր քաղաքացուն»։ Բայց, արի ու տես, «պասլատ անեիր» արտահայտությունը փոփոխման է ենթարկվել եւ դարձել «անտեսել»։ Հիշեցնենք՝ նախարարը տեւական ժամանակ չէր ստորագրում նիստի արձանագրությունը։ Ու հիմա անգամ խմբագրված արձանագրության տեքստում նկատվող «անտեսելու» հրահանգը ամենեւին չի բխում նախարարի գործառույթների բարեխղճությունից։ Ի՞նչ է նշանակում «պետական քաղաքականության» դեմ ուղղված դիմումները պետք է անտեսել։ Հիշեցնենք, տեսչության այս պետին արդեն Թորոսյանը հասցրեց փաստացի «ազատել աշխատանքից»։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։