Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները․ «Ժողովուրդ»


Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները․ «Ժողովուրդ»
Հուլիս 24 08:25 2019

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ Սամվել Բաբայանի թիմակիցների լարվածությունն այս օրերին իր գագաթնակետին է հասել։ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները։ Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են՝ կանխելու ստեղծված իրավիճակը։ Իսկ ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը Ս. Բաբայանի համախոհները ներկայացրել են։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։