Դավիթ Կարապետյանը Մալաթիայի թաղապետ նշանակվելուց հետո 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր եւ ավտոմեքենա է գնել


Դավիթ Կարապետյանը  Մալաթիայի թաղապետ նշանակվելուց հետո 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր եւ ավտոմեքենա է գնել
Հուլիս 23 21:36 2019

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր եւ հնաոճ իրեր ունի, որոնք ձեռք է բերել թաղապետ նշաբակվելուց հետո 10 մլն դրամով: Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է Դավիթ Կարապետյանի ունեցվածքի հայտարարագրից: 

Նա ունի երկու բնակարան՝ տարբեր բազմաբնակարան շենքերում եւ երկու մարդատար ավտոմեքենա՝ HONDA CIVIC 1.8 եւ NISSAN TIIDA 1.8 I մակնիշի: Պաշտոնը ստանձնելիս դրամական միջոցները կազմել են 14 մլն 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ մոտ 18 մլն դրամ: 

Դավիթ Կարապետյանը թանկարժեք իրերից զատ թաղապետ նշանակվելուց հյետո գնել է NISSAN TIIDA 1.8 I մակնիշի ավտոմեքենան՝ 2 մլն դրամով: 

Թաղապետը հետ համատեղ բնակվող անձիք հայտարարագիր չեն ներկայացրել: