Ֆեյքեր հետ կապվող ՊՈԱԿ-ի ղեկավարը պատգամավորից բարձր աշխատավարձ է ստանում. (աշխատավարձի ցուցակ)


Ֆեյքեր հետ կապվող ՊՈԱԿ-ի ղեկավարը պատգամավորից բարձր աշխատավարձ է ստանում. (աշխատավարձի ցուցակ)
Հուլիս 23 20:07 2019

Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ը հայտնվել է աղմուկի կենտրոնում: Տպագիր մամուլը գրում է, որ կառույցում մեծածավալ կրճատումներ են սպասվում: Ըստ նույն հրապարակումների՝ ոչ, թե հաստիքացուցակն է օպտիմալացվում, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում է այս կառավարություն, այլ պարզվում է, որ հակահեղափոխականներին փոխարինելու են հեղափոխականները:

ArmDay.am-ին այսօր հայտնի դարձավ, որ Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ը բավականին մեշ բյուջե ունի, որը տրվում է պետական բյուջեից, ինչպես նաեւ բարձր է աշխատավարձերը: Մասնավորապես, ArmDay.am-ի տմադրության տակ հայտնված հաստիքացուցակից տեղեկանում ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատավարձը բարձ է անգամ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձից: Եթե ԱԺ պատգամավորը ստանում է 660 հազար դրամ, ապա Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի աշխատավարձը կազմում է 720 հազար դրամ: 

Ստորեւ ներկայացնում ենք Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի հաստիքացուցակի համեմատաբար բարձր աշխատավարձերը: 

Տնօրենի առաջին տեղակալ՝ 520 հազար դրամ, տնօրենի տեղակալ՝ 515 հազար, կառույցում կա վեց խորհրդատու, յուրաքանչյուրի աշխատավարձը 412 հազար դրամ է, նույնքան է ստանում նաեւ գկխավոր հաշվապահը ու խմբագիր-պրոդյուսերը:  Բաժնի ղեկավարի աշխատավարձը կազմում է 511 հազար դրամ:

Այս ՊՈԱԿ-ը, ինչպես նախկին, այնպես էլ նոր իշխանությունների օրոք կապվում է ֆեյքեր պահելու, այդ ֆեյքերով ղեկավար կազմին սոցցանցերում պաշտպանելու համար, ինչպես նաեւ հարկ եղած դեպքում իշխանություններին ցանկալի տեղեկատվությունը շրջանառելու համար: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այս տեղեկությունները հերքվել են: Վերջին աղմուկն էլ, որ բարձրացավ այս ՊՈԱԿ-ի շուրջ այն էր, որ կառավարության աշխատակազմը հրաժարվեց տպագիր մամուլից՝ այն պատճառաբանությամբ, որ ՊՈԱԿ-ում կարդում են եւ համապատասխան տեղեկատվությունն ուղարկում են գերատեսչություններ՝ ընթացք տալու համար: 

Հիմա էլ այս ՊՈԱԿ-ի մի կայք է բացել, որը հերքում է մամուլի ցանկացած հրապարակումը, որն ըստ իրենց ապատեղեկատվություն է համարվում: